«Դեպի ճամբար 2» դերասանուհին՝ իր նոր բիզնեսի և Գոշի հետ համատեղ ծրագրի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Դեպի ճամբար 2» դերասանուհին՝ իր նոր բիզնեսի և Գոշի հետ համատեղ ծրագրի մասին




Դերասանուհի, բլոգեր Մաշան այս ամիսների ընթացքում աշխատում էր «Դեպի ճամբար 2» և «Կարճ ասած 2» նախագծերի ուղղությամբ, սակայն շաբաթներ առաջ նա որոշեց նաև սկսել սեփական բիզնեսը, որի մասին վերջինս պատմում է  Showbiz.am կայքի հետ զրույցում։

«Դեռ անցած տարի որոշել էի զարկ տալ հայկական արտադրանքին և ստեղծել հագուստի յուրօրինակ շարք: Սկսվեց պանդեմիան ու հետաձգվեցին նաև իմ փոքրիկ բիզնեսի առաջին քայլերը: Սկզբում պանդեմիան խանգարեց, հետո հասկացա, որ չեմ ուզում, որովհետև կլինեի հերթականը, ով ցանակնում է անել հագուստի հետ կապված շարք։ Ես, իհարկե, չէի դադարում մտածել հետաքրքիր բան, որը կուրախացներ հետևորդներիս ու կլիներ իմ կողմից ստեղծված: Գիտեի, որ բյութի բոքսեր շատ են սիրում, հենց բոքսերի հանդեպ մեծ սերն էլ ինձ դրդեց ստեղծել Հայաստանում առաջին անվանական բոքսը՝ խիստ սահմանափակ քանակով: Վալենտին, սեր, երջանկություն. իմ մոտիվացիայի երեք բառերը, որոնք ինձ պարզապես ստիպեցին ստեղծել տուփիկները հետևորդներիս համար: Տուփերը նախատեսված են և՛ աղջիկների, և՛ տղաների համար:
Իսկ տուփի ներսում աշխարհի ամենահավես նվերներն են: Հայաստանի 10-ից ավելի լավագույն բրենդերից նվերներ յուրաքանչյուր տուփի ներսում»,- պատմում է Մաշան։



Նշենք, որ մարտի 6-ից «Արմենիա» հեռուստատեսության եթերով կհեռարձակվի «Դեպի ճամբար 2»-ը, որտեղ հանդես կգա նաև Մաշան։ Այն նկարահանվել է «Դեպի ճամբարի» առաջինի եթերաշրջանի հիման վրա, և դերասանուհին կրկին կմարմանավորի բժշկուհու կերպարը։

Հիշեցնենք նաև, որ Մաշան դերասան Գոշի հետ համատեղ հանդես էր գալիս «Կարճ ասած 2» նախագծում, որը շատ է սիրվել ինստագրամյան հետևորդների կողմից։
Նախագծի օնլայն բոլոր թողարկումները հրապարակվում են Մաշի ինստագրամյան էջում։

«Շուտով բոլոր սերիաները մեկ ֆիլմի ձևաչափով կհայտնվեն Յութուբում։ Ես և Գոշը, իսկապես, փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի այն ոչնչով չտարբերվի հեռուստատեսային որակից, բնականաբար եղել են դժվարություններ, եղել են պահեր, երբ իրար չենք հասկացել, բայց ունեինք նպատակ, որին փորձել ենք ամեն կերպ հասնել»,-ասում է Մաշան։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում