«Իհարկե, այն ամենից հետո, ինչ մենք տարանք, շատ դժվար է, բայց կփորձենք նորից ապրել ու խաղալ…». ծանր ու երկարատև ընդմիջումից հետո դերասաններ Արմեն Մարությանն ու Ալլա Վարդանյանն առաջին անգամ հարցազրույց են տվել. TV MALL - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Իհարկե, այն ամենից հետո, ինչ մենք տարանք, շատ դժվար է, բայց կփորձենք նորից ապրել ու խաղալ…». ծանր ու երկարատև ընդմիջումից հետո դերասաններ Արմեն Մարությանն ու Ալլա Վարդանյանն առաջին անգամ հարցազրույց են տվել. TV MALL




TV MALL-ը գրում է.

2020-ի ամռանը պատահած n ղբերգական ավտnվ թարից դստերը, փեսային և թոռներին կnր ցնելnւց հետո վաստակաշատ այս դերասանական զույգը օրերս վերադարձել է հարազատ Սունդուկյան թատրոնի բեմ ու նկարահանման հրապարակ:

Նրանք փորձում են իրենց անձնական nղբերգությունն առաջին հերթին հաղթահարել իրենց հանդիսատեսի համար ու ջանում են համակերպվել այն մտքի հետ, որ պարտավոր են ապրել այս կյանքը հանուն հարազատների և միմյաց, իրար թևութիկունք լինելով և՛ կյանքում, և՛ արվեստում:

Տևական ստեղծագործական դադարից հետո Արմեն Մարությանն ու Ալլա Վարդանյանը առաջին անգամ անկեղծացան մեր ընթերցողների համար:

-Համոզված եմ` հեռուստադիտողին առավել քան հաճելի էր Ձեզ կրկին տեսնել հեռուստաէկրանին` «Արմենիա TV»-ով օրերս մեկնարկած «Ծաղիկներ ձյան տակ» սերիալում: Դժվա՞ր տրվեց այս վերադարձը:

Արմեն Մարության — Մինչ այս սերիալը, ինձ առաջարկեցին խաղալ ևս պատերազմական թեմայով մի փոքրիկ հերոսապատումում: Թեպետ առանձնապես տրամադրություն չունեի, բայց համաձայնեցի…

Գիտե՞ք, մարդ կա՛մ պիտի կարողանա հաղթահարել իրեն բաժին հասած փորձությունները, կա՛մ էլ պիտի առհասարակ չապրի: Իսկ այդպես չի կարելի:

Այդպես, հաղթահարելով ցավu և միաժամանակ տուրք տալով մասնագիտությանս, համաձայնեցի նկարահանվել: Դրանից հետո արդեն զանգահարեց ռեժիսոր Ելենա Արշակյանն ու առաջարկեց նկարահանվող հեռուստանովելում մարմնավորել Հայոց բանակի գեներալին:

Մի դեր էլ կնոջս` Ալլային առաջարկեց: Իմիջիայլոց, հաշվի առնելով մեր հոգեվիճակը, Ելենան շատ նուրբ մոտեցավ հարցին, ու այդպես փոխհամաձայնության եկանք:


Ալլա Վարդանյան — Իսկ իմ կերպարը պարզ ու հասարակ կին է, որի որդին ամուսնանում է հերոսներից մեկի դստեր հետ: Դեռևս մեկ անգամ եմ եղել նկարահանման հրապարակում և զգացի, թե որքան ջերմ մթնոլորտ է այնտեղ տիրում:

Շնորհակալ եմ, որ ինձ հրավիրեցին ու, ճիշտ է, դժվարությամբ, բայց փորձում եմ դուրս գալ ծանր հոգեվիճակից ու պատշաճ կերպով կատարել իմ գործը:

— Պարոն Մարության, իսկ ինչպիսի՞ մարդ է Ձեր հերոսը:

— Կերպարս 1990-ականների արցախյան հերոսամարտի ժամանակ փոխգնդապետ է եղել, որի զինվորներից մեկը գ երի է ընկել: Իսկ մեր օրերում, ըստ սցենարի, հերոսս արդեն գեներալի կոչում ունի, բայց չի կորցրել իր հոգատար վերաբերմունքը իր ստորադասների նկատմամբ:

Առհասարակ, պատերազմի միջով անցած զինծառայողներն ուրիշ տեսակ են: Ես նման ընկերներ ունեմ ու գիտեմ, որ արտաքուստ խստությամբ հանդերձ, նրանք շատ զգայուն են, բարի սիրտ ունեն: Իմ հերոսը հենց այդպիսի մարդ է:

— Հանրության մի մասի կարծիքով` այս ժամանակահատվածում չարժեր անդրադառնալ նման ցավոտ թեմայի:

Ա. Մ. — Ես համամիտ չեմ այդ կարծիքի հետ, ընդհակառակը, մենք շատ քիչ ենք անդրադառնում պատերազմական կյանքին, ու երևի հենց դա էր պատճառը, որ մեր երկրի հետ նման բան տեղի ունեցավ:

Օրինակ` ամերիկացիները կամ ռուսները իրենց հաղթանակների ու հերոսների մասին անընդհատ ֆիլմեր են նկարահանում, գրքեր են գրում… Իսկ մենք կարծես ուզում ենք մոռանալ, թե ինչերի միջով ենք անցել: Ինչո՞ւ: Չէ՞ որ մենք այնպիսի ազգ ենք, որ պիտի շատ խոսենք մեր տեսակի մասին:

— Գրեթե մեկ տարվա դադարից հետո Մայր թատրոնը կրկին վերադառնում է իր բնականոն աշխատանքին: Առաջիկայում ի՞նչ զբաղվածություն ունեք բեմում:

Ա. Մ. — Դե, այնքան էլ հեշտ չէ խաղացանկ վերականգնելը, դերասաններ են բացակայում` մի մասը թատրոնից հեռացել է, մի քանիսն էլ` կյանքից…

Այնուամենայնիվ, նորություններ էլ են սպասվում. խոսակցություններ կան, որ թատրոնի ղեկավարությունը մոտ 4 նոր ներկայացում է նախատեսել:

Ա. Վ. — Այս պահին ես զբաղված եմ «Հարսնացուն հյուսիսից» ներկայացման մեջ, որտեղ խաղում եմ Վալյայի մոր կերպարը: Այդ ներկայացումը մեզ համար շատ թանկ է, որովհետև երաժշտական ձևավորմանը մասնակից է եղել մեր լուսահոգի դուստրը (հուզվում է)…

Իհարկե, այն ամենից հետո, ինչ մենք տարանք, շատ դժվար է, բայց կփորձենք նորից ապրել ու խաղալ… Ես չգիտեի, որ ուժեղ կին եմ, բայց պարզվեց, որ իսկապես ուժեղ եմ (արցունքախառն ժպտում է):


— Երկարատև դադարից հետո հաջողվո՞ւմ է վերականգնել դերասանական «ֆորման»:

Ա. Մ. — Ինչպես Շեքսպիրի «Համլետի» երկխոսության մեջ է ասվում` «Այս մեռելը որքա՞ն կմնա հողի տակ» հարցին, պատասխանում են` «Եթե կենդանի ժամանակ փտած չլինի, 15 տարի էլ կդիմանա»: Հիմա մերն է, եթե դերասանը պրոֆեսիոնալ է, նրան 5 օրն էլ բավական է «ֆորման» վերականգնելու համար:

Եթե դադարը, ասենք, 10 տարի լիներ, ապա իհարկե, հետ կվարժվեիր, «կժանգոտեիր», ու վերականգնվելը բարդ կլիներ: Բայց մի տարվա ընթացքում, հատկապես երբ նկարահանվում ես սերիալներում, անհնար է «ֆորման» կորցնել:

Ա. Վ. — Բացի այդ, թատրոնը մեր կյանքն է, ուստի վերադարձից հետո ավելի կարոտով ու ոգևորությամբ ես խաղում:

— Բեմում բազմիցս ամուսինների եք խաղացել, շատ չի՞ լինում` և՛ թատրոնում, և՛ տանը…

Ա. Վ. — Ոչ, մեր դեպքում նման բան չկա: Հակառակը, մենք հաճույք ենք ստանում իրարից և՛ տանը, և՛ բեմում, միայն թե փորձերի ժամանակ Արմենը մի քիչ շատ է վրաս խոսում (ժպտում է)… Բայց ոչինչ, դա էլ իր հետաքրքրությունն ու օգտակարությունն ունի:

Ա. Մ. — Արդեն 43 տարի միասին ենք, բայց երբեք իրարից չենք հոգնել:

— Բոլորս էլ այսօր ծանր ժամանակներ ենք ապրում, իսկ արվեստագետները առանձնակի զգայուն են ու զգացմունքային: Ինչպիսի՞ն եք տեսնում Ձեր ապագան Հայաստանում:

Ա. Մ. — Պատմությունը ցույց է տվել, որ նման ժամանակաշրջաններ մեր ազգն ու երկիրը բազմիցս է ապրել: Հուսով եմ, որ սրանից հետո ինչ-որ բան կփոխվի: Ըստ իս` այս համակարգիչները, սմարթֆոնները, սոցցանցերը բոլորիս տարան մի ուրիշ աշխարհ, որտեղ, ցավոք, արվեստը տեղ չունի, փոխարենը գերակայում են բացասական կրքերը, փոխադարձ մեղադրանքներն ու վիրավորանքը:


Հարցազրույցը՝ TV MALL