Տեսահոլովակի պրեմիերա. Հայկո - «Ամենա» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տեսահոլովակի պրեմիերա. Հայկո - «Ամենա»


Երգիչ, կոմպոզիտոր Հայկոն նոր տեսահոլովակ է ներկայացրել, որը նկարահանվել է «Ամենա» երգի հիման վրա։ Երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը։


Հայկոն Youtube-յան իր պաշտոնական էջում տեսահոլովակին կից գրել է․ 

«Սիրով ձեզ եմ ներկայացնում իմ նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է երգացանկիս՝ «Ամենա», սիրված երգի հիման վրա: Համանուն ստեղծագործությունը ժամանակին նվիրել եմ ընկերներիս: Խոսքն՝ ինչպես միշտ, իմ սիրելի ընկեր ու պոեզիայի անզուգական վարպետ Ավետ Բարսեղյանինն է: Շատ կարճ ժամանակում, իմ սիրելի հանդիսատեսը, «Ամենա» երգը սիրեց և ես որոշեցի, որ այն պետք է անպայման ունենա տեսահոլովակ, որը մեծ սիրով կնվիրեմ ձեզ: Տեսահոլովակը նկարահանել է իմ ընկեր, ռեժիսոր Ավիկ Շանիչը, ով ապրում և ստեղծագործում է Խորվաթիայուն: Նրան հաջողվել է կադրով հանդիսատեսին հաղորդել երգի ամբողջ զգացմունքայնությունն ու էներգիան, շունչն ու ջերմությունը: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որ օգնել են ինձ ձեզ ներկայացնել մեր գեղեցիկ ստեղծագործությունը: Հույս ունեմ, որ այն ձեզ ևս դուր կգա»: