Տիգրան Բարսեղյանը վնասվածք է ստացել
Հայաստանի հավաքականի և «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը վնասվածք է ստացել:
Ղազախական ակումբը հայտարարել է, որ 27-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով չի մասնակցում հանդիպմանը:
Նշվում է, որ վինգերը վնասվածք է ստացել Ղազախստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրի՝ Թուրանի դեմ խաղում (2:2):
Դեռ հայտնի չէ՝ Բարսեղյանը կկարողանա մասնակցել Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումներին, թե՝ ոչ: