Մրցակցի ինքնագոլը հաղթանակ է պարգևում Հայաստանի հավաքականին, խմբի մյուս արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մրցակցի ինքնագոլը հաղթանակ է պարգևում Հայաստանի հավաքականին, խմբի մյուս արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ




Ամբողջ հանդիպման ընթացքում Հայաստանի հավաքականն ունեցավ տոտալ առավելություն, սակայն հաշվի մեջ առաջ անցավ միայն 84-րդ րոպեին, երբ մրցակցի ֆուտբոլիստը գլխի հարվածով գնդակն ուղարկեց սեփական դարպասը:

Հայաստանի հավաքականը Մունդիալների ընտրական փուլերի պատմության մեջ երկրորդ անգամ մեկնարկեց հաղթանակով:


Այսպիսով՝ Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարը և J խմբում 3-րդ հորիզոնականում է՝ վաստակած 3 միավորով:

Առաջատարը Գերմանիայի հավաքականն է, որը հաղթեց Իսլանդիայի ընտրանուն 3-0 հաշվով: Ռումինիայի հավաքականը, 3-2 հաշվով հաղթելով հյուսիսմակեդոնացիներին, 2-րդ հորիզոնականում է:

ԱԱ 2022, ընտրական մրցաշարի J խումբ, 1-ին տուր
Գերմանիա 3-0 Իսլանդիա

Գոլերը՝ Գորեցկա 3՛, Հավերց 7՛, Գյունդողան 56՛

ԱԱ 2022, ընտրական մրցաշարի J խումբ
Ռումինիա 3-2 Հյուսիսային Մակեդոնիա

Գոլերը՝ 1-0՝ Տանասե 28՛, 2-0՝ Միհայիլա 50՛, 2-1՝ Ադեմի 82՛, 2-2՝ Տրայկովսկի 83՛, 3-2՝ Հաջի 86՛