«Տանը մենակ» ֆիլմի աստղն առաջին անգամ հայր է դարձել
«Տանը մենակ» և «Տանը մենակ 2» ֆիլմերի աստղ, ամերիկացի դերասան Մակոլեյ Կալկինը հայր է դարձել․ ծնվել է նրա և դերասանուհի Բրենդա Սոնգի տղան, հաղորդում է CNN-ը՝ նշելով, որ երեխան ծնվել է ապրիլի 5-ին՝ Լոս Անջելեսում։
Զույգն իր որդուն անվանակոչել է Դակոտա՝ ի պատիվ 40-ամյա դերասանի հանգուցյալ քրոջ, որը մահացել է 2008 թվականին՝ 29 տարեկան հասակում:
«Մենք անչափ երջանիկ ենք»,- հայտարարել է զույգը։
Կալկինը և Սոնգը ծանոթացել են մի քանի տարի առաջ՝ «Փոփոխության Երկիր» (Changeland) ֆիլմի նկարահանումների ժամանակ։
Կալկինը և Սոնգը ծանոթացել են մի քանի տարի առաջ՝ «Փոփոխության Երկիր» (Changeland) ֆիլմի նկարահանումների ժամանակ։