«Ժամանակի ընթացքում նրա հետ կվարվեն այնպես, ինչպես Սադամ Հուսեյնի». Թանկյանը՝ Ալիեւի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ժամանակի ընթացքում նրա հետ կվարվեն այնպես, ինչպես Սադամ Հուսեյնի». Թանկյանը՝ Ալիեւի մասին




Ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը «Ինստագրամի» իր էջում անդրադարձել է Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացմանը՝ հրապարակելով այդ մասին տեսանյութ:

Տեսանյութին կից Թանկյանը գրել է, որ ժամանակի ընթացքում նրա հետ կվարվեն այնպես, ինչպես Սադամ Հուսեյնի՝ նկատի ունենալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը մասնակցել է այդ պուրակի բացմանը:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այցելել է Բաքվի պատերազմական ավարների թանգարան: Թանգարանի ցուցանմուշները ներառում են վիրավոր հայ զինվորների և գերիների խրտվիլակներ, ինչը վրդովմունք է առաջացրել համացանցում և մարել հաշտեցման հույսը»,- նշել է երաժիշտը: