Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ




Այս հացին հիմնականում շատ զույգեր կպտասխանեն «ոչ»։ Բայց կան զույգեր, ովքեր չեն ցանկանում մի ամբողջ շաբաթ զրկվել սեքսի հաճույքից եւ ուզում են հարաբերություններ ունենալ նաեւ այդ օրերին։

Պետք է նշել, որ այս հարցի պատասխանը միանշանակ չէ, քանի որ դաշտանային շրջանում սեքսով զբաղվելն ունի եւ դրական, եւ բացասական հատկանիշներ։

Ամսեկանների ժամանակ սեքսով զբաղվելու ամենամեծ վտանգը վարակի մեծ հավանականություն է. ընդ որում եւ կանանց, եւ տղամարդկանց մոտ։ Սա ունի շատ պարզ բացատրություն. արյունը հիանալի միջավայր է մանրէների արագ զարգացման համար։ Դաշնային ցիկլի ժամանակ արգանդի վզիկը բաց է, ինչը նշանակում է, որ վարակը շատ հեշտությամբ կարող է անցել արգանդ եւ մի շարք բարդություններ առաջացնել։ Հետեւաբար, եթե մշտական զուգընկեր չունեք (ով վստահելի եւ առողջ է), ապա խորհուրդ չի տրվում ամսեկանների ժամանակ սեքսով զբաղվել։

Այս հարցի շուրջ կան նաեւ կրոնական որոշ համոզմունքներ. հրեաները խուսափում են սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ։ Նրանք սեռական հարաբերություններ են ունենում միայն դրանց ավարտից յոթ օր հետո։

Շատ մարդկանց տհաճ է արյուն տեսնել իրենց անկողնու վրա։ Որպեսզի արտադրությունն ավելի քիչ լինի, ապա խորհուրդ է տրվում «տղամարդը վերեւից» դիրքով սեքսով զբաղվել։ Հետեւեք անկողնու մաքրությանն ու ձեռքի տակ պահեք խոնավ անձեռոցիկ։

Ամսեկանների ժամանակ սեքսով զբաղվելու դրական հատկանիշները.

Զարմանալի է, բայց ամսեկանների ժամանակ սեքսով զբաղվելը նույնպես ունի դրական կողմեր։ Եթե կինը հեշտանք է ապրում սեռական ակտից հետո, ապա դա կարող է նվազեցնել նրա մոտ առաջացած ցավերը, մեղմել գրգռվածությունը եւ այլն։ Հետեւաբար, ամսեկանների ժամանակ կարելի է սեքսով զբաղվել, բայց ոչ հաճախ։

Շատ կանայք ամսեկանների ժամանակ սեքսով զբաղվելիս վառ զգացողություններ են ունում։ Սա բացատրվում է նրանով, որ այս շրջանում արգանդը լավ ու հարմար է տեղակայված, արյան հոսքը դեպի սեռական օրգաններ ավելանում է, հեշտոցը փքվում է, որի արդյունքում այն ավելի զգայուն է դառնում։

Այսպիսով, ամսեկանների ժամանակ սեքսով զբաղվել, թե ոչ՝ կախված է յուրաքանչյուր աղջկա ցանկությունից, քանի որ նա կարող է եւ «դեմ», եւ «կողմ» լինել։ Այս դեպքում ամեն մեկն ինքը պետք է որոշի ինչ անել։

Սկզբնաղբյուր. infowoman.com.ua
Աղբյուր. style.news.am
Լուսանկարը. danata.ru