8 պատճառ, թե ինչու պետք է մերկ քնել. առողջությունն առավել է ամեն ինչից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

8 պատճառ, թե ինչու պետք է մերկ քնել. առողջությունն առավել է ամեն ինչից




Առանց հագուստի քունը շատ լավ է անդրադառնում առողջության վրա:

Ամբողջ աշխարհից գիտնականները մի շարք հետազոտություններ են արել:
 
Օգուտ

Նախկինում մեր մայրիկները, հայրիկները, տատիկներն ու պապիկներն անպայման գիշերազգեստ էին հագնում: Դա նրանից էր, որ հարմարություններն այնպիսին չէին, ինչպես հիմա են: Նախկինում սանհանգույցը դրսում էր, դա էլ պատճառ էր հանդիսանում գիշերազգեստ կրելու համար:

Երիտասարդության պահպանում

Քնելիս մեր մարմինը հանգստանում է, և աճի հորմոնը կարող է ազատորեն կարգավորել իր գործողությունը. այսպես խթանում եք իմունային համակարգը, ավելացնում մկանների զանգվածը, և կատարվում են բազմաթիվ այլ կարևոր գործառույթներ: Եթե դուք կրում եք գիշերազգեստ, մարմնի ջերմությունը բարձրանում է, և դա խանգարում է հորմոնի արտադրությանը:

Սթրես

Առանց հագուստի քունը թույլ է տալիս սթրեսը հասցնել մինիմումի, իսկ դա նշանակում է, որ քունը ավելի խորը կարող է լինել:

Քաշ

Պարզվում է, որ եթե մերկ քնեք, դա կօգնի ավելորդ քաշից ազատվել: Վատ քնի որակը հանգեցնում է լրացուցիչ քաշի ավելացման, բայց հորմոնների ազատ արտադրությունը, ընդհակառակը, թույլ է տալիս ազատվել լրացուցիչ քաշից:

Ամուսնական հարաբերություններ

Զուգընկերների հարաբերություններն էլ ավելի ջերմ կլինեն, եթե նրանք մերկ քնեն: Մարմինների հպումը օրգանիզմում արտադրում է օքսիտոցին, որը պատասխանատու է զգացմունքի համար:

Շաքարախտ

Շվեյցարիայի գիտնականներն իրենց հետազոտություններով ապացուցել են, որ եթե ավելի քիչ քաղցր ուտեք և մերկ քնեք, ապա մարմնի ցածր ջերմաստիճանը կբարելավի մարմնի նյութափոխանակության գործընթացները, որի պատճառով շաքարի մակարդակը կնվազի:

Ցավ

Եթե մարմնում որևէ ցավ կա, ապա մերկ քնելը կօգնի, որ այն ավելի թեթև լինի:
 
Աշխուժություն

Մերկ քնից հետո առավոտյան ձեզ ավելի աշխույժ ու թարմ կզգաք: Հանգստացած մարմինն ու օրգանիզմը թույլ կտան, որ ավելի արդյունավետ աշխատեք: