«Առողջապահության նախարարությունից ինձ զանգեց էն մարդը, ով ինձ էդ պատասխանն էր տվել ու ներողություն խնդրեց». Արցախի հերոս Էդգար Մարկոսյան
Արցախի հերոս, 44-օրյա պատերազմի մասնակից Էդգար Մարկոսյանին Առողջապահության նախարարությունից զանգել են աշխատակազմի ղեկավարը եւ այն աշխատակիցը, որը Մարկոսյանին ասել էր՝ վիրահատության համար պետպատվերի իրավունք չունի. աշխատակիցը ներողություն է խնդրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Էդգար Մարկոսյանը, որը պատերազմի ընթացքում վնասվածք էր ստացել։