«Չեմ թաքցնի, որ թիմում հիասթափություն կա այս պարտությունից հետո». Վարդան Մինասյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Չեմ թաքցնի, որ թիմում հիասթափություն կա այս պարտությունից հետո». Վարդան Մինասյան




«Տարազի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 9-րդ տուրում «Տոբոլից» կրած պարտությունը 0:3 հաշվով:

«Գիտեինք, որ խաղում ենք շատ ուժեղ ու խաղակցված թիմի դեմ, որը բալանսավորված ֆուտբոլ է ցուցադրում և օգտագործում մրցակցի յուրաքանչյուր սխալ: Եթե կարճ՝ մեզ չբավականացրեց կենտրոնացվածությունն ու թարմությունը, սակայն դա ունի բացատրություն: Դժվար է խաղալ այսպիսի խիտ օրացույցով: Փորձեցինք ռոտացիայի շնորհիվ ինչ-որ կերպ լուծել այդ խնդիրը, պետք է զգուշորեն վերաբերվենք մեր խաղացողներին:

Չեմ թաքցնի, որ թիմում հիասթափություն կա պարտությունից հետո: Առաջին հերթին նրա համար, որ մինչև վերջ չկատարեցին հրահանգները, բայց մենք ամեն բան կվերլուծենք ու կշարժվենք առաջ: Մեր խաղացողների նվիրվածության վերաբերյալ հարցեր չկան: Յուրաքանչյուր խաղում նրանք ներդնում են ամբողջ ուժերը»,- մարզիչի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ղազախստանի առաջնության 9-րդ տուրից հետո «Տարազը» 17 միավորով երրորդ տեղում է: Առաջատար «Աստանան» ունի 23 միավոր, իսկ «Տոբելը» 18 միավորով երկրորդն է: