«Եվրատեսիլ 2021»-ին Ադրբեջանի ելույթի վերջում հայտնվեց աչք՝ ՀՀ դրոշի գույներով
Երեկ կայացավ «Եվրատեսիլ 2021»-ի առաջին կիսաեզրափակիչը, որի ժամանակ Ադրբեջանի ներկայացուցչի ելույթի վերջում էկրանին աչք հայտնվեց ՀՀ դրոշի գույներով՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն։
Այս արարքի խորհրդանիշը հասկանալ բարդ է, բայց գույներն ակնհայտ են։ Ի դեպ, ավելի վաղ քննարկվում էր երգում հայկական էլեմենտներ և զուռնա օգտագործելը։
Նշենք, որ Ադրբեջանն անցավ եզրափակիչ։
Հայաստանն այս տարի որոշում է կայացրել չմասնակցել մրցույթին։
Հայաստանն այս տարի որոշում է կայացրել չմասնակցել մրցույթին։