Միքայել Մինասյանը հրապարակել է նոր փաստաթղթից մի հատված, որը պատրաստվում են ստորագրել ՀՀ վարչապետը, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Միքայել Մինասյանը հրապարակել է նոր փաստաթղթից մի հատված, որը պատրաստվում են ստորագրել ՀՀ վարչապետը, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները



Միքայել Մինասյանը հրապարակել է նոր փաստաթղթից մի հատված, որը պատրաստվում են ստորագրել ՀՀ վարչապետը, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները։

 «1.Սրանք փաստաթղթի առաջին էջի առաջին կետերն են, որոնք ներկայումս համաձայնեցվում են: 

2.Փաստաթուղթն ունի նաև գաղտնի մաս (չհաշված Նիկոլի և Ալիևի միջև բանավոր պայմանավորվածությունները)։ 

3.Նիկոլը համաձայն է ամեն ինչի հետ, բայց դեռ չի ստորագրել։ 

4.Նա Ալիևին երեք նախապայման է առաջադրել. մինչև խորհրդարանական ընտրությունները դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանից և մի քանի գերի վերադարձնել, իսկ Հայաստանի 6 գյուղերի հանձնման մասին ձևակերպումները հնարավորինս անորոշ դարձնել՝ իր հեշտ վերընտրվելն ապահովելու համար: Արա Այվազյանը հրաժարվել է որեւէ առնչություն ունենալ այս փաստաթղթի հետ ՝ նշելով, որ ԱԳՆ-ն դեմ է դրան: