Մեր պարտքերն էին մեզ ԱՄՆ բերել. հղի Մարտա Կիրակոսյանի ամերիկյան կյանքը և լուսանկարներն այդ կարգավիճակում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մեր պարտքերն էին մեզ ԱՄՆ բերել. հղի Մարտա Կիրակոսյանի ամերիկյան կյանքը և լուսանկարներն այդ կարգավիճակում




Երգչուհի Մարտա Կիրակոսյանն ամուսնու՝ Նահոյի հետ, ով, ի դեպ հաղորդավար, ռեփեր Ֆելիքս Խաչատրյանի եղբայրն է, հեռացել են հայրենիքից և հաստատվել են ԱՄՆ-ում: Մարտան խոստավանում է, որ Միացյալ Նահանգներում են հայտնվել պարտքերի պատճառով, որոնք կուտակել էին: Հայաստանում գլամուրային կյանքով ապրող Մարտան չի խուսափում իրենց ամերիկյան կյանքը ներկայացնել իրական գույներով:

Մարտան հարցազրույցներից մեկում ասել է, որ երբ նոր էին տեղափոխվել, գումար չունեին և ինքն ամուսնու հետ սնունդ էր առաքում: Մարտան խոստովանել է, որ դա արել է 7 ամսական հղի կարգավիճակում: Հետագայում, սակայն, նրանք կորցրել էին ամբողջ վաստակածը, քանի որ խաբեության զոհ էին դարձել:

Չնայած այս դժվարություններին՝ Մարտան գոհ է իր ամերիկյան կյանքից և չի պատրաստվում վերադառնալ: Այս շրջանում երգչուհին կրկին բալիկի է սպասում, նա այս կարգավիճակում հաճախ է նոր լուսանկարներ հրապարակում: