Արավուս գյուղ են վերադարձվել թշնամու ձեռքն անցած 37 անասուն. 5-ի համար բանակցում են - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արավուս գյուղ են վերադարձվել թշնամու ձեռքն անցած 37 անասուն. 5-ի համար բանակցում են




Սյունիքի մարզի Արավուս գյուղ են վերադարձվել թշնամու ձեռքում հայտնված 42 խոշոր եղջերավոր անասունններից 37-ը։ Տեղեկությունը հայտնում է Տեղի համայնքապետարանը Facebook-ի պաշտոնական էջում։

«Տեղ համայնքի Արավուս բնակավայրից 42 խոշոր եղջերավոր անասուն անցել էին թշնամու ձեռքը։ Այսօր, վաղ առավոտից ՌԴ խաղաղապահների, համայնքի ղեկավար Ներսես Շադունցի, Առաջին բանակային կորպուսի հրամանատարի, Արավուս գյուղի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանի կողմից իրականացված բանակցությունների արդյունքում 37 անասունը վերադարձվել է գյուղ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դեռևս 5 անասուններ շարունակում են թշնամու վերահսկողության տակ լինել։ Նշվում է, որ նրանց վերադարձնելու համար բանակցությունները դեռ շարունակվում են։