Նոր տեղեկություն տարածվեց, որ Գեղարքունիքում կրակոցներ են. Նաիրա Զոհրաբյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նոր տեղեկություն տարածվեց, որ Գեղարքունիքում կրակոցներ են. Նաիրա Զոհրաբյան




Նոր տեղեկություն տարածվեց, որ Գեղարքունիքում կրակոցներ են, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Վիճակն այլևս անկառավարելի է: Երկրի ղեկավարը, ով չի կարողանում լուծել իր զինվորի անվտանգության խնդիրը, րոպե առաջ պետք է հեռանա: ՀԱՊԿ-ն իր պայմանագրային պարտականությունները կատարում է: Ես չգիտեմ՝ ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից կամ ՀԱՊԿ-ից», - արձանագրեց պատգամավորը:

Զոհրաբյանին զարմացնում է քաղաքական ուժերի լռությունը: Ըստ նրա՝ ընդդիմությունը հիմա փողոցում պետք է լիներ, արտահերթ հավաք հրավիրեր: