Մարտավարական զորավարժություն՝ մարտական կրակով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մարտավարական զորավարժություն՝ մարտական կրակով




5-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում, տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ, անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական կրակով։

Ըստ զորավարժության մտահղացման, տանկային ստորաբաժանումները, հաղթահարելով բարդ լեռնային տեղանքը, զբաղեցրել նախորոշված շրջաններն ու հնարավորություն ստեղծել այլ ստորաբաժանումների՝ նպաստավոր դիրքերի զբաղեցման և պայմանական հակառակորդի գործողությունների վերահսկման համար։ Ստորաբաժանումներին առաջադրված խնդիրներն ամբողջությամբ կատարվել են:

Զորամիավորման հրամանատարի մարտական գծով տեղակալ, գնդապետ Հ. Սևոյանը բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված անձնակազմի պատրաստվածությունն ու ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպումը։