Միայն թե տեսնենք՝ ինչ շքեղ մեքենա է գնել Գոհար Ավետիսյանը. Rolls Royce-ի գինը տատանվում է 300-500․000 դոլարի սահմաններում
Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր համար Rolls Royce մակնիշի շքեղ մեքենա է գնել։ Այս մասին տեղեկանում ենք Գոհարի Ինստագրամի «Սթորի» բաժնից։ Գոհարի խոսքով՝ վերջապես, իրականացնում է իր երազանքներից ևս մեկը և պատվիրում նոր մեքենա, որն իրեն կհասնի մեկ տարի անց։
Այս անգամ Գոհարը դեռ համեստություն է արել և չի ներկայացրել, թե որքան արժի այս մեքենան:
Նշենք, որ Գոհարը, որպես կանոն, սիրում է հստակ ներկայացնել իր ծախսած գումարները կամ էլ ցույց տալ թանկարժեք խանութներից գնված հագուստների և կոշիկների գնապիտակները: