Գլխավոր շտաբից՝ նոր գերիներ ու վիրավորներ ունենալու լուրերի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գլխավոր շտաբից՝ նոր գերիներ ու վիրավորներ ունենալու լուրերի մասին




Սոցիալական ցանցերով տեղեկություն է շրջանառվում, թե Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ուղղությամբ երկու վիրավոր և երկու գերի ունի հայկական կողմը։

Այս տեղեկության շուրջ մեկնաբանություն ստանալու համար Factor.am-ը կապ հաստատեց ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանի հետ։

Նա նշեց, որ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում․ «Ընդհանուր օպերատիվ իրադրությունը կայուն է, անփոփոխ, միջադեպեր չեն արձանագրվել»,-ասաց նա:
ԳՇ ներկայացուցիչը հորդորեց զերծ մնալ սոցցանցերում և մեդիահարթակներում նմանատիպ ապատեղեկատվություններ տարածելուց։