ԿԱՐԵՎՈՐ․ Ադրբեջանը հայտարարել է զինծառայող Արթուր Քաթանյանին հայկական կողմին հանձնելու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԿԱՐԵՎՈՐ․ Ադրբեջանը հայտարարել է զինծառայող Արթուր Քաթանյանին հայկական կողմին հանձնելու մասին




Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է «սահմանը հատելիս» բերման ենթարկված զինծառայողին հայկական կողմին հանձնելու մասին, հաղորդում է Ռիա Նովոստին:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել․

«Հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը»։