Ազգային պատկերասրահի շենքին ՔՊ պաստառ են փակցրել. ՔՊ հանրահավաքին ընդառաջ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Երեկոյան ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակում մեկնարկելու է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ՔՊ-ականների պնդմամբ, մեծ հանրահավաքը։
Արդեն մի քանի ժամ է հրապարակում նախապատրաստական աշխատանքներ են մեկնարկել, կառուցվում է բեմը, որը տեղադրվում է Ազգային պատկերասրահից հետ՝ շատրվաններից այն կողմ։ Ազգային պատկերասրահի շենքին ՔՊ քվեաթերթիկն է՝ համար 3, որի կողքին էլ եռագույնն է, որի ձևավորումը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պնդմամբ՝ ավելի շատ մաշած ջինսի է նման։
Ոստիկանությունը արդեն սկսել է ուժեղացված ծառայություն իրականացնել, հրապարակում կայանված են մի շարք ոստիկանական ավտոբուսներ՝ ոստիկաններով լեցուն։