Ռոբերտ Քոչարյանը Գյումրիում կրկին հանդիպել է Կարեն Կարապետյանի հետ
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 16-ին Գյումրի կատարած այցի ավարտին հանդիպել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։
Քոչարյանն ու Կարապետյանը հանդիպում ունեցել էին նաև երեկ:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը չէր բացառել, որ Կարեն Կարապետյանին պաշտոն կառաջարկի: