Մանրամասներ Ամիրյանում հնչած կրակոցների դեպքից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մանրամասներ Ամիրյանում հնչած կրակոցների դեպքից




Ինչպես արդեն տեղեկացրել ենք երեկ` հուլիսի 18–ի երեկոյան Ամիրյան փողոցում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանություն, հայտնել են, որ Ամիրյան փողոցում կրակոցներ են հնչում։ Ունենք հիվանդանոցներից հաղորդումներ, մասնավորապես մեկ անձ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, մյուսը`կտրած–ծակած վերք ախտորոշմամբ։ Այդ անձինք հայտնել են, որ նշված վնասվածքները ստացել են Ամիրյան փողոցում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նախաքննություն է կատարվում, դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են»,–ասել է նա։