Էդգար Իգիթյան. «Ներսիդ խաղաղությունը քոնն է, որեւէ մեկը չի կարող այն խլել քեզնից, քանի դեռ ինքդ թույլ չես տվել» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էդգար Իգիթյան. «Ներսիդ խաղաղությունը քոնն է, որեւէ մեկը չի կարող այն խլել քեզնից, քանի դեռ ինքդ թույլ չես տվել»



Դերասան Էդգար Իգիթյանն, ով բոլորովին վերջերս առաջին անգամ հայր է դարձել, նոր լուսանկարներ է հրապարակել, որոնց կից կիսվել է իր մտքերով։


Իր միկրոբլոգում տեղադրված կադրին կից նա գրել է․«Ներսիդ խաղաղությունը քոնն է, որևէ մեկը չի կարող այն խլել քեզնից, քանի դեռ ինքդ թույլ չես տվել, քանի դեռ չես բացել դուռդ: Բայց ամեն անգամ, երբ ինչ-որ պատճառով կորցնում ես խաղաղությունդ, պիտի ինքդ քեզ հաշիվ տաս՝ ինչպես դա պատահեց: Որտե՞ղ թերացար, ինչու՞ բաց թողեցիր դուռը, ո՞ր ուժերը խուժեցին քո ներս ու վնասեցին խաղաղության տունը:

Բարկությու՞նն էր, թե՞ նախանձն ու վախը, ո՞ր ուժն էր քեզնից զորեղ: Այս բոլոր հարցերին ազնվորեն պատասխանելը կօգնի հաջորդ անգամ ավելի զգոն լինել»: