ՊՆ–ն հրապարակել է ադրբեջանական կրակոցներից զոհված զինծառայողների անունները
Հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի իրականացրած սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։
Ըստ հաղորդագրության` մարտական գործողությունների ընթացքում հրազենային վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ երեք զինծառայողներ։
ՊՆ–ն նրանց առողջական վիճակի մասին տեղեկություն կտրամադրի քիչ ավելի ուշ։