«Գյուղն անպաշտպան է մնացել». Շուշիի շրջանի Եղցահող գյուղի սահմաններից ՊԲ զինծառայողները դուրս են եկել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Գյուղն անպաշտպան է մնացել». Շուշիի շրջանի Եղցահող գյուղի սահմաններից ՊԲ զինծառայողները դուրս են եկել




Շուշիի շրջանի Եղցահող գյուղի սահմաններից մի քանի օր առաջ Պաշտպանության բանակի զինծառայողներին հեռացրել են։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։

«Գյուղն անպաշտպան է մնացել։ Խոսակցություններ կան, թե մեր զինվորները դիրքերից հանեցին, որ ադրբեջանցիներն էլ 3 կիլոմետր հետ քաշվեն։ Այս պահին սակայն ոչինչ չի կատարվում բացի նրանից, որ մեր տղաները դուրս են եկել սահմաններից, նրանք դեռ իրենց տեղում են»,- ասաց նա։

Արտակ Հակոբյանը պատմեց, որ ռուս խաղաղապահներն են եկել մի որոշ ժամանակով գյուղի սահմանները պահելու, սակայն գնացել ու չեն վերադարձել։


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։