Եռամսյա հավաքին պետք է ներկայանալ առանց սմարթֆոնների. ՊՆ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Եռամսյա հավաքին պետք է ներկայանալ առանց սմարթֆոնների. ՊՆ




Պաշտպանության նախարարությունը եռամսյա հավաքի մասնակիցներին տեղեկացնում և հորդորում է ի թիվս այլ սահմանափակումների, հավաքներին ներկայանալիս իրենց հետ չկրել սմարթֆոն օպերացիոն համակարգով աշխատող, նաև այլ տիպի՝ նկարահանման, տեղորոշման և համացանցին միանալու հնարավորություններ ունեցող հեռախոսներ: Տեղեկությունը հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։

«2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքների մասնակիցները, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջի, հավաքների անցկացման ժամանակահատվածում հանդիսանում են զինծառայողներ, հետևաբար, հավաքների ողջ ժամանակահատվածում պարտավոր են պահպանել օրենսդրական և այլ իրավական ակտերով նախատեսված սահմանափակումները»,–ասված է հաղորդագրության մեջ:


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։