Սերգեյ Լազարեւը որդուն ուղեկցել է առաջին դասարան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սերգեյ Լազարեւը որդուն ուղեկցել է առաջին դասարան




Ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի արտիստներից մեկը՝ Սերգեյ Լազարեւն, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, որդուն ուղեկցել է առաջին դասարան: Երգիչը ֆեյսբուքյան իր էջում որդու եւ դստեր հետ լուսանկարներ է տեղադրել եւ գրառում արել.

«Ահա՝ արդեն առաջին դասարան: Որքան արագ է թռչում ժամանակը: Սա Նիկիտայի համար նոր փուլ է՝ նոր ընկերներ, նոր հաջողություններ: Հպարտանում եմ նրանով ու շատ սիրում: Դե, իսկ Անյուտկան այսօր հաճախեց նոր մանկապարտեզ: Իմ սիրելիներ, հաջողություն ձեզ եւ նոր նվաճումներ»,-գրել է նա: