Օրերս, ազգագարական երգեր կատարող, Համո Սասունցը հայտնվել է վիճաբանության կենտրոնում: -ին հայտնի է դարձել, որ երգիչը իր ընկերների հետ վեճի է բռնվել մի խումբ երիտասարդների հետ, ովքեր փողոցում ուշ երեկոյան լսելիս են եղել թուրքական երաժշտություն: Ըստ մեր աղբյուրի, երգիչը` իր ընկերների հետ խնդրել է երիտասարդներին, որ անջատեն երաժշտությունը, սակայն, վերջիններս հրաժարվել են կատարել այդ խնդրանքը, ինչը վեճի և լեզվակռվի է վերաճել:
Որոշ ժամանակ անց, երիտասարդները հասկանալով իրենց սխալը, լքել են մարդաշատ փողոցը՝ ներողություն խնդրելով ներկաներից, Համո Սասունցուց և իր ընկերներից:
Մենք կապ հաստատեցինք Համո Սասունցու հետ, ով չհերքեց տեղեկությունը, սակայն, մանրամասներ չներկայացրեց: