Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են. մարզպետը իր հեռանալու մասին
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը վստահեցնում է Տիգրանաշենի հանձնման լուրերը, որոնց հետ էլ կապում են իր աշխատանքից ազատման դիմում գրելը, իրականությանը չեն համապատասխանում։
Նա այս մասին գրել է Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։
Երեկ Թևոնյանի օգնական Քրիստինե Պողոսյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
«Մամուլում, տարբեր սոցիալական հարթակներում հրաժարականիս տարբեր վարկածներ են առաջ քաշվում, որոնցից մեկն այն է, որ «ստորագրվել է Տիգրանաշենի հանձնման փաստաթուղթ, ինչն էլ հրաժարականիս առիթ է ստեղծել»: Պաշտոնապես հայտարարում եմ՝ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի, խնդրում եմ զերծ մնալ կեղծ ու անհիմն շահարկումներից»,–ասում է Թևոնյանը։