Մահացել է «Ոստիկանության ակադեմիա» ֆիլմաշարի դերասանը
ԱՄՆ-ում 84 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Արտ Մետրանոն, հայտնում է The Hollywood Reporter-ը՝ վկայակոչելով արտիստի որդու խոսքերը։
Դերասանը մահացել է Ավենտուրա քաղաքում գտնվող իր տանը, մահը վրա է հասել բնական պատճառների արդյունքում։
Արտ Մետրանոն կարիերայի ընթացքում ավելի քան 30 դեր է կատարել տարբեր ժանրերի ֆիլմերում։ Նրան առավել մեծ հայտնիություն են բերել դերերը «Ոստիկանության ակադեմիա 2․ նրանց առաջին հանձնարարությունը» եւ «Ոստիկանության ակադեմիա 3․ նախապատրաստություն» ֆիմերում, ինչպես նաեւ 1997-1998թթ․ համանուն սերիալը։