Միայն թե տեսնեք՝ հայկական շոու բիզնեսից ում երգերն են նվիրված Գագիկ Ծառուկյանի որդուն և նրա կնոջը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Միայն թե տեսնեք՝ հայկական շոու բիզնեսից ում երգերն են նվիրված Գագիկ Ծառուկյանի որդուն և նրա կնոջը


       

Նախ Արման Հովհաննիսյանն ու ՌԴ ժողովրդական արտիստ Լարիսա Դոլինան ներկայացրին «Իմ դստրիկ» (Дочка моя) երգի տեսահոլովակը:

Պրեմիերայով հանդես եկան նաև Արամ MP3-ը և Սոնա Ռուբենյանը: Նրանց երկրապագուներն արդեն կարող են վայելել «Սիրո նվեր» երգը:
 

Հավելենք, որ շքեղ հարսանիքից հետո համացանցում քննարկում էին, որ Սոնա Ռուբենյանը այս ելույթի համար ստացել է 20.000 դոլար, սակայն երգչուհին հերքել է այս տեղեկությունը:
   

Հիշեցնենք, որ Նվեր Ծառուկյանի հարսանիքը ծրագրված էր 2020-ի հոկտեմբերի 3-ին, սակայն նախ Ծառուկյանի կալանավորումը, ապա արցախյան 44–օրյա պատերազմը խանգարեցին, և այն անորոշ ժամանակով հետաձգվեց։

Նվեր Ծառուկյանը 21 տարեկան է։ Նրա հարսնացուն Արփի Ավետիսյանն է՝ ոչ հայտնի ընտանիքից։