Արոնյանը CCTF-ի 8-րդ տուրում հաղթել է աշխարհի չեմպիոնին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արոնյանը CCTF-ի 8-րդ տուրում հաղթել է աշխարհի չեմպիոնին




Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Champions Chess Tour Finals-ի 8-րդ տուրում հաղթել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց այս մրցաշարի 8-րդ տուրում Արոնյանը և Կարլսենն անցկացրել են 3 պարտիա, որոնցից առաջինում Արոնյանը հաղթել է, իսկ հաջորդ երկուսն ավարտել ոչ-ոքի, իսկ վերջին տուրում սևերով հաղթանակ տոնել` 3-1:

Այս հաղթանակից հետո Արոնյանը մրցաշարային աղյուսակում դեռևս 4-րդն է: Մրցաշարի վերջին տուրում հայ գրոսմայստերը կխաղա ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: