Խափանվել է Facebook-ի, Instagram-ի եւ WhatsApp-ի աշխատանքը
Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի կայքերն ու հավելվածները խափանվել են ամբողջ աշխարհում, արդեն մեկ ժամ է` խնդիրները չեն կարողանում լուծել։
Միլիոնավոր օգտատերեր տեղափոխվել են Twitter, Viber և Telegram։
Ծրագրերը խափանվել են երևանյան ժամանակով 19:44-ին։
Միայն 20:16-ին WhatsApp-ը խնդրի մասին պաշտոնապես տեղեկացրեց Twitter-ում, իսկ 20:22 գրառում կատարեց Facebook-ը։
WhatsApp-ը և Facebook-ը Twitter-ում գրել են հետևյալ հաղորդագրությունը․
«Մենք տեղյակ ենք, որ որոշ մարդիկ այս պահին խնդիրներ ունեն ծրագրի հետ: Մենք աշխատում ենք, որպեսզի ամեն ինչ հնարավորինս շուտ վերադառնա նորմալ հուն։ Շնորհակալություն ձեր համբերության համար»։