Մահացել է «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստ, 44-օրյա պատերազմի մասնակից Լեռնիկ (Լեո) Ղազարյանը
Մահացել է «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստ, 44-օրյա պատերազմի մասնակից Լեռնիկ (Լեո) Ղազարյանը։
Լեռնիկը 21 տարեկան էր...
Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է «Շիրակի» մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 5-ին ավտովթարի հետևանքով Լեռնիկ Ղազարյանը ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել ու կոմայի մեջ ընկել։
«Խորը ցավով տեղեկացանք, որ այսօր առավոտյան կյանքից հեռացավ մեր հերոս եղբայր Լեռնիկ Ղազարյանը:Աստված հոգիդ լույսի մեջ պահի, մեր սիրելի Լեո ջան»,–նշված է գրառման մեջ։
Ավտովթարից մի քանի օր անց «Շիրակ» ՖԱ–ն գրել էր, որ Լեռնիկի մոտ դրական տեղաշարժ կա, սակայն, փաստորեն, երիտասարդ ֆուտբոլիստի ստացած վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ։