Մադոննան Հելոուինին հիացրել է իր կերպարով
Երգչուհի Մադոննան ուրախացրել է երկրպագուներին` Instagram-ում հրապարակելով Հելոուինին նվիրված վառ ֆոտոշարք։
Տոնի կապակցությամբ 63-ամյա երգչուհին խնջույք է կազմակերպել, որին մասնակցել են նրա ընկերները, 27-ամյա սիրեկան Ահլամալիկ Ուիլյամսը և երեխաները՝ 25-ամյա Լուրդես Լեոն, 21-ամյա Ռոկկոն, 16-ամյա Դեյվիդ Բանդան, 15-ամյա Մերսի Ջեյմսը և ինը տարեկան Ստելլան ու Էսթերը:
Ինքը՝ Մադոննան, հանդես է եկել է չարագործ Հարլի Քուինի կերպարով: Նա կրել է փայլուն մինի շորտեր, ցանցավոր զուգագուլպա, «Daddy Little Monster» գրվածքով շապիկ, կարմիր և կապույտ վերնազգեստ և ճտքավոր կոշիկներ: