Մահացել է Լաուրա Քեոսայանի նախկին ամուսինը՝ հայտնի դերասան Իվան Ռուդակովը
44 տարեկանում մահացել է «Խոհանոց» եւ «Մեդիում» սերիալներից հայտնի ռուս դերասան Իվան Ռուդակովը։ Այս մասին հայտնում է «Пятый канал»-ը՝ վկայակոչելով արտիստի ծնողներին։
«Հրաշք տեղի չունեցավ։ Մեր Վանչիկան, մեր սիրելի զավակն այլեւս չկա», - գրել են նրանք սոցցանցերում։
Ավելի վաղ Ռուդակովի ընտանիքը հայտնել էր, որ իրենց որդին ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 57-րդ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Դերասանական գործունեության տարիների ընթացքում Իվան Ռուդակովը մասնակցել է ավելի քան 40 ֆիլմերի եւ սերիալների նկարահանումներին: Սակայն նրան առավել մեծ ճանաչում են բերել «Խոհանոց», «Մեդիում» եւ «Լանցետ» սերիալները։