Ջիվան Գասպարյանի թոռն ու Մարիամ Մերաբովան ելույթ կունենան Մոսկվայում «Хор без границ» փառատոնի բացմանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ջիվան Գասպարյանի թոռն ու Մարիամ Մերաբովան ելույթ կունենան Մոսկվայում «Хор без границ» փառատոնի բացմանը




Մեցցո սոպրանո Մարիամ Մերաբովան եւ դուդուկահար Ջիվան Գասպարյան կրստերը ելույթ կունենան «Хор без границ» փառատոնի բացմանը, որը նվիրված է Մոսկվայի պետական ակադեմիական կամերային երգչախմբի 50-այակին։ Փառատոնը կբացվի փետրվարի 7-ին Մոսկվայի միջազգային երաժշտության տանը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով կոլեկտիվի մամուլի ծառայությանը։

«Երգչախմբի համար, որը 2022թ․-ին նշում է հիմնադրման 50-ամյակը, հոբելյանական փառատոնը սեզոնի գլխավոր իրադարձությունն է։ Փետրվարից մինչեւ հունիս համերգներ տեղի կունենան Մոսկվայի լավագույն դահլիճներում, դրանց կմասնակցեն անվանի երաժիշտներ, որոնք ներկայացնում են երաժշտական եւ թատերական արվեստի տարբեր ժանրեր, ինչպես նաեւ սիմֆոնիկ կոլեկտիվներ»,- հայտնում է երգչախումբը։

Մոսկվայի պետական ակադեմիական կամերային երգչախումբը հիմնվել է 1972թ․-ին դիրիժոր, պրոֆեսոր Վլադիմիր Մինինի կողմից։ Տարբեր ժամանակներում երգչախմբի հետ ելույթ են ունեցել Իրինա Արխիպովան, Ելենա Օբրազցովան, Մարիա Գուլեգինան, Զուրաբ Սոտկիլավան, Եվգենի Նեստերենկոն, Ալեքսանդր Վեդերնիկովը, Պատա Բուրուչուլաձեն եւ այլք։