Աստղագուշակ փետրվարի 2-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ փետրվարի 2-ի համար




Խոյ

Որևէ որոշում կայացնելուց առաջ նաև լավ մտածեք, հետո գործեք, հիմա այն շրջանն է, որ ոչինչ չպետք է թողնեք ինքնահոսի, կառավարման ղեկը պետք է ձեր ձեռքում լինի:


Ցուլ

Այսօր հարաբերություններ պարզելու օր է: Եթե որևէ մեկի հետ ունեք կոնֆլիկտ, կամ չպարզաբանված հարցեր, հիմա ճիշտ ժամանակն է ամեն ինչ որոշակիացնելու համար:

Երկվորյակ

Ձեր քիթը մի խոթեք այնտեղ, որտեղ պետք չէ, սա հիմնականում վերաբերվում է աշխատանքին, լուռ ու մունջ կատարեք ձեր գործը, եթե հարցնեն, պատասնախեք, ոչ՝ լռեք:

Խեցգետին

Այսօր ձեր գրաֆիկն անասելի ծանր է, դրանից կարող է տուժել ընտանիքը, բայց գիտակցեք, որ ամեն ինչ անում եք ձեր լավ ապագայի համար ու դիմացեք:

Առյուծ

Ոչ կարիերայում, ոչ անձնական կյանքում այսօր լուրջ փոփոխությունների մի սպասեք: Ամեն ինչ ընթանում է իր հունով, մի արագացրեք դեպքերը:

Կույս

Նոր ծանոթություններ հաստատելու լավ ժամանակ է, չի բացառվում, որ այսօր հանդիպեք մեկին, որի կարող է դառնա ձեր կյանքի կեսը:

Կշեռք

Սիրելիի հետ հարաբերություններում որոշ անհաշտ իրավիճակներ կծագեն, հնարավոր է՝ փոքր բանից վիճեք, ինչը դառնա մեծ կռիվ, այս ամենից խուսափելու համար փորձեք ամեն հարցի գիտակցաբար մոտենալ:

Կարիճ

Ինչ էլ որ այսօր պլանավորեք, հալած յուղի նման կընթանա ու կիրագործվի, այնպես որ այսօր կարող եք մի թեթև անգամ ձեզ ծանրաբեռնել:

Աղեղնավոր

Այսօր ձեզնից մեծ ջանքեր ու կառավարման ջիղ կպահանջվի, մարդիկ, ում հետ աշխատում եք, կախված են ձեզանից, ձեր թուլությունը նրանց թուլությունը կարող է լինել:

Այծեղջյուր

Վերջին օրերի լարված վիճակը կարող է վատ անդրադառնալ ձեր առողջության վրա, այդ պատճառով ամեն ինչ արեք նյարդային լարումից խուսափելու համար:

Ջրհոս

Դուք, կարծես, կտրվել եք ամեն ինչից՝ ընտանիքից, ընկերներից, պատճառը նոր ձևավորվող սիրավեպն է, որը խլում է ձեզանից ձեր ամբողջ ժամանակն ու միտքը:

Ձկներ

Այս օրը կարելի է համարել «ծույլ օր», դուք տրամադրված չեք ոչ մի բան անելու, աստղերը խորհուրդ են տալիս այսօր հանգստանալ, չծանրաբեռնվել, իսկ արդեն վաղվանից ամեն ինչ նորմալ կլինի: