Գեղամ Վարդանյանը փետրվարին սպասելիք մենամարտի մասին
Փետրվարի 24-ին ՀՀ բազմակի չեմպիոն, Armfc, Artsaxfc, M1 միջազգային մրցաշարերի բազմակի չեմպիոն և Fight fest1 միջազգային մրցաշարի հաղթող Գեղամ Վարդանյանը մեկնում է Ուկրաինյա Խարկով քաղաք, որտեղ կունենա մենամարտ: EXCLUSIVElife.am-ի հետ զրույցում Գեղամը խոսել է սպասելիք մենամարտի մասին:
«Մենամարտիս շատ լավ եմ պատրաստվել, մարզիչիս՝ Անդրանիկ Կարապետյանի հետ: Հուսով եմ, որ հաղթանակով կվերադառնամ».- մեզ հետ զրուցում ասաց մարզիկը:
Գեղամի մենամարտը տեղի կունենա փետրվարի 26 ին: Նա կմենամարտի Մարոկոն ներկայացնող՝ Բահանե Հոսեինեի հետ:
Նյութը՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Լուսանկարները տրամադրել է Գեղամ Վարդանյանը