Ինձ վրա շատ է ազդել հեռավորությունը, շատ բաներ եմ հասկացել. Սոֆի Դևոյանն անկեղծացել է կյանքի դժվար փուլի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինձ վրա շատ է ազդել հեռավորությունը, շատ բաներ եմ հասկացել. Սոֆի Դևոյանն անկեղծացել է կյանքի դժվար փուլի մասին




Սոֆի Դևոյան կրտսերը հայկական շոու բիզնեսի այն հայտնիներից է, ով բավական ակտիվ է սոցհարթակներում:

Նա հաճախ է ինստագրամյան հարթակում հարց ու պատասխան կազմակերպում:

Այս անգամ հետևորդներից մեկը հետաքրքրվել է Սոֆիից՝ արդյո՞ք հեռավորության վրա հարաբերությունները սառչում են: Ի պատասխան պարուհին գրել է.

«Հա, ամեն ինչ փոխվում ա… Իմ անունից միայն կարող եմ ասել… Հեռավորությունը շատ վատ բան է… բայց մի հատ պլյուս ունի, որ շատ ժամանակ ես ունենում մտածելու… ու մտածելու ընթացքում էնքան բաներ ես հասկանում, որ երբ որ միասին էիք, չես էլ ֆիքսվել նման բաների վրա: Ինձ վրա շատ ա ազդել, ես լրիվ ուրիշ եմ դարձել… ու շատ բաներ եմ հասկացել: Աստված տա, ձեզ մոտ ամեն ինչ լավ ընթանա ու հեռավորությունը նպաստի միայն հարաբերության ուժեղացմանը»:



Այն հարցին՝ կյանքի ի՞նչ փուլում է հիմա գտնվում, Սոֆին խոստովանել է.

«Ոչ շատ հաճելի, անհասկանալի: Ժամանակավոր է ամեն բան»:



Սոֆին անկեղծացել է նաև սիրելիի մասին.

« Իմ հակապատկերն է: Անսահման տարբեր ենք իրարից, այնքան շատ, որ մեկ-մեկ նույնիսկ զարմանում եմ ոնց ենք յոլլա գնում իրար հետ»:



Նշենք, որ տևական ժամանակ է, ինչ զույգը միասին է:

Սակայն թե ով է իր ընտրյալը, Սոֆին դեռ չի մանրամասնում:

Ըստ լուրերի՝ նրանց միջև կա 17 տարվա տարքիային տարբերություն:

Հիշեցնենք, որ վերջերս Սոֆին պատմել էր իր սիրո պատմության և դժվար օրերի մասին:

«Այնպես են հանգամանքները դասավորվել, որ արդեն 1 տարի է՝ մենք իրարից շատ հեռու ենք: Սկսեմ դժվարից, հետո լավ կողմերը կթվարկեմ:

Ամենադժվարն ինձ համար առաջին 2 ամիսն էր…:

Մենք այդ ժամանակ նոր էին սկսել ընկերություն անել… ու ամենահամով, հոտով շրջանում մենք հեռվանում ենք:

Այդ ժամանակ նաև շատ զբաղված էի իմ բրենդի գործերով և միտքս ոչ մի վայրկյան չէր անջատվում…

Դեպրեսիոն շրջան սկսվեց, որը կառավարելը կարելի է ասել՝ այդ ժամանակ անհնար էր:

Նիհարեցի միանգամից 5 կգ, նորմալ չէի ուտում, ամբողջ օրը աշխատանք, աշխատանք, կարոտ, ժամային տարբերություն: Մի խոսքով դժվար օրեր էին»,- անկեղծացել էր Սոֆին: