Անաիս Սարդարյանը երկրորդ անգամ մայր է դարձել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Անաիս Սարդարյանը երկրորդ անգամ մայր է դարձել




Դերասանուհի Անաիս Սարդարյանը երկրորգ անգամ մայր է դարձել։ Անաիսը, որը մեծացնում էր որդուն՝ Մոնթեին, դուստր է ունեցել ու նրան տվել է Լուսե անունը։

Ընտանիքում համալրման մասին Անաիսը հայտնել է ինստագրամյան էջում։ «10.02.2022: Այսուհետ իմ ամենասիրված օրը աշխարհում։ Լուսե»,- գրել է դերասանուհին։ Անաիսը մեկ այլ լուսանկար էլ է հրապարակել ու գրել․ «Արդեն երկու հրաշքների մայր եմ»։


Անաիսը հոկտեմբերին հայտնել էր, որ սպասում է երկրորդ երեխայի ծնունդին։ Դերասանուհին ֆոտոշարք էր հրապարակել ու գրել․ «Երանի այսուհետ ամեն լույս աշխարհ եկող հրաշք ապրի ու մեծանա լրիվ այլ հեքիաթային աշխարհում։ Երանի խաղաղ լինի նրանց բոլոր լուսաբացները»։