Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ում Վալենտինն է շնորհավորել և ինչպես
Երեկ՝ փետրվարի 14-ին, նշվում էր Սիրահարների տոնը: Այս առիթով հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները սոցիալական ցանցի իրենց էջերում շնորհավորում էին իրենց կողակիցներին:
Armlady.am-ն առանձնացրել է հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից ոմանց, ովքեր շնորհավորել են Վալենտինի օրվա կապակցությամբ:
Միհրան Ծառուկյան ու Արփի Գաբրիելյան
Հայկական շոու բիզնեսի ամենագեղեցիկ աստղային զույգ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը սոցցանցի իրենց էջերում շնորհավորել են իրար:
Արփի Գաբրիելյանը ինստագրամյան իր էջում Միհրանի հետ ռոմանտիկ տեսանյութ է հրապարակել:
«Սիրում եմ քեզ սիրել»,- տեսանյութին կից գրել է Արփին:
Իր հերթին Միհրանը Արփիի հետ լուսանկարներ է հրապարկել, որին կից գրել է.
«Սիրում եմ շատ»:
Սիրուշո և Լևոն Քոչարյան
Երգչուհի Սիրուշոն Սբ. Վալենտինի կապակցությամբ ջերմ լուսանկար է հրապարակել ինստագրամի իր էջում: Կադրում երգչուհին գրկախառնված է ամուսնու` Լևոն Քոչարյանի հետ:
«Երբ Այծեղջյուրն ու Կարիճը… Վալենտին», -այսպես է Սիրուշոն մակագրել լուսանկարը:
Հրաչ Մուրադյան և Անաշե Խոդավերդի
Հաղորդավար Հրաչ Մուրադյանը ինստագրամի իր էջում կնոջ՝ Անաշեի հետ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.
«Սերը՝ հարգանքն ու վստահությունն է, որը կատաղած կենդանու պես ուզում ես ատամներով պահես: Կյանքի ընկեր գտնելուց լավ բան չկա»:
Հիշեցնենք, որ Հրաչի ու Անաշեի առաջնեկը ծնվել է 2021թ. օգոստոսի 23-ին:
Թելման Խաչատրյան և Էթերի Ոսկանյան
Երեկ Սիրահարների տոնի կապակցությամբ դերասան Թելման Խաչատրյանը ինստագրամյան իր էջում Էթերի Ոսկանյանի հետ ռոմանտիկ տեսանյութ է հրապարակել:
«Սիրեք իրար, շատ շատ…Շնորհավոր Սուրբ Սարգիս»,- տեսանյութին կից գրել է Թելմանը: