Ալեքսիս Օհանյանի նվերը․ Սերենա Ուիլյամսի նշանադրության մատանին հայտնվել է ամենագեղեցիկ ու արտասովոր զարդերի ցանկում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ալեքսիս Օհանյանի նվերը․ Սերենա Ուիլյամսի նշանադրության մատանին հայտնվել է ամենագեղեցիկ ու արտասովոր զարդերի ցանկում




Իտալական «Grazia» ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է ամենագեղեցիկ ու արտասովոր նշանադրության մատանիների ցանկը, որում ներառվել է նաեւ գործարար Ալեքսիս Օհանյանի նվերը Սերենա Ուիլյամսին։



Հայտնի մարզիկի սիրելին գիտեր, որ հարկավոր է զարմացնել նրան՝ ցանկալի «այո»-ն լսելու համար։ Ալեքսիսը 10 կարատ քաշով ադամանդով զարդարված զարդ է ընտրել, որի երկու կողմերում ավելի փոքր քարեր են տեղադրված․ արժանի տարբերակ օլիմպիական չեմպիոնուհու համար։

Ցանկում են ներառվել նաեւ Մեգան Ֆոքսի, Էմիլի Ռատակովսկու, Քեթի Փերիի եւ Քեյդ Միդլթոնի մատանիները: