«Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ»․ Սարգիս Գրիգորյանն ընտանեկան տեսանյութ է հրապարակել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ»․ Սարգիս Գրիգորյանն ընտանեկան տեսանյութ է հրապարակել



Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան ջերմ հոլովակ է հրապարակել, որում պատկերված է կնոջ՝ պարուհի Մանո Գրիգորյանի եւ դուստրերի հետ։


Իր միկրոբոգում տեղադրված ջերմ կադրերին կից դերասանը գրել է․

«Դրական, գեղեցիկ ու հուզիչ հարյուրավոր նամակներ եմ ստանում Ձեզնից սիրելի հետևորդներ, որի համար խորին երախտապարտ եմ:Նաև շոյված անսահման, որ Դուք հավանում ու քաջալերում եք ինձ ԸՆՏԱՆԻՔ գաղափարը նման կերպ գովազդելու համար:

Շնորհակալ եմ նաև նրանց` ովքեր վիրավորում ու փնովում են ՍԻՐՈ իմ գաղափարի լուսաբանումը` ընդունելով այն իբրև դերասանություն:

Չեմ պատրաստվում Ձեզ հակառակն ապացուցել ուղղակի կասեմ` ԵՍ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱ ԵՐՋԱՆԻԿ ՄԱՐԴՆ ԵՄ ու տարոսը թող Ձեզ լինի, եթե իհարկե կկարողանաք նման մտածողությամբ երջանիկ լինել»: