Տեսեք՝ ինչ պատասխան է տվել Սոֆի Դևոյանը՝ հետևորդին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տեսեք՝ ինչ պատասխան է տվել Սոֆի Դևոյանը՝ հետևորդին




Սոֆի Դևոյան կրտսերը հայկական շոու բիզնեսի այն հայտնիներից է, ով բավական ակտիվ է սոցհարթակներում:

 
 Նա մշտապես ցույց է տալիս իր առօրյան, ժամանցը, խոսում իր ու ընտրյալի հարաբերությունների մասին, անկեղծանում նաև նրանից հեռու լինելու դժվարությունների մասին և ոչ միայն:

 
 Սակայն պարուհու՝ անձնական կյանքի մասին շատ խոսելն ու այն հանրայնացնելը, կարծես թե, դուր չի եկել հետևորդներից մեկին:

 
 Հերթական հարց ու պատասխանի ժամանակ համացանցային օգտատերերից մեկը գրել էր. «Ադեկվատ մարդու պահվա՞ծք եք համարում նեղ անձնականը էս կարգի հանրայնացնելը»:

Պարուհու պատասխանը չէր ուշացել.

 
 «Եթե կարծում եք, որ ինձ վիրավորեցիք ձեր գրրածով, սխալվում եք: Դա ամեն մարդու անձնական որոշումն է…Եթե ես տեղադրում եմ, ուրեմն դա ինձ համար մաքսիմալ ադեկվատ գործողություն է»:



Նշենք, որ տևական ժամանակ է, ինչ Սոֆին և նրա ընտրյալը միասին են:

 
 Սակայն թե ով է իր ընտրյալը, Սոֆին դեռ չի մանրամասնում:

Ըստ լուրերի՝ նրանց միջև կա 17 տարվա տարքիային տարբերություն: