Ամուսնալուծված Յանա Դանիելյանի անձնական կյանքում նորությու՞ն կա. նա ցույց է տվել շքեղ մատանին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ամուսնալուծված Յանա Դանիելյանի անձնական կյանքում նորությու՞ն կա. նա ցույց է տվել շքեղ մատանին




Որոշ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ հաղորդավար Սուրեն Փահլևանյանն ու հաղորդավարուհի Յանա Դանիելյանը բաժանվել են։

Լուրն անձամբ հաստատել էր Յանան:

«Ես և Սուրենը բաժանվել ենք ՝ պահպանելով շատ լավ, ընկերական հարաբերություններ։ 12 տարվա համատեղ կյանքի ընթացքում մենք ձեռք ենք բերել ամուր ընկերություն, փոխադարձ հարգանք, որը շարունակում ենք պահպանել նաև բաժանությունից հետո։

 
 Պարզապես եկավ պահ, երբ հասկացանք, որ մենք տարբեր ուղղություններով ենք գնում, տարբեր բաներ ենք ուզում կյանքից։ Լուծումը բաժանվելն ու շատ լավ ընկերներ մնալն էր»,– ասել էր Յանան։ Վերջինիս խոսքով՝ իրենք արդեն մեկ ամիս է՝ ամուսնալուծվել են:

 
 Յանայի ինստագրամյան էջին հետևելով՝ տպավորություն է, որ հաղորդավարուհին ամուսնալուծության փաստ այնքան էլ ծանր չի տանում, ավելին՝ ինստագրամյան սթորիներում նա բավական երջանիկ տեսք ունի: Յանան ինստագրամյան իր էջի սթորի հատվածում երջանիկ դեմքով լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով շքեղ մատանին, ավելին՝ ավելացրել է նաև սրտիկ էմոջի: Տպավորություն է, որ հաղորդավարուհու կյանքում, կարծես թե, փոփոխություն կա:



Հիշեցնենք, որ Սուրենն ու Յանան ամուսնացել են 2009 թվականին։ 2011–ին լույս աշխարհ եկավ նրանց դուստրը՝ Ադելը։