Տեսեք՝ որքան է նիհարել հաղորդավարուհի Մաշա Մատվեևան
Ռադիոաղորդավարուհի Մաշա Մաթևոսյանին վերջին տարիներին հեռուստադիտողները տեսնում են նաև հեռուստաէկրաններին: Նա նկարահանվում է «Womens club» նախագծում: Հաղորդավարուհին երբեք էլ աչքի չի ընկել սլացիկ կազմվածքով և մշտապես անկեղծ խոստովանում է, որ իր գիրության համար հաճախ են իրեն ծաղրում ու վիրավորում:
«Իմ ծննդյան օրը համացանցում գրել էին՝ քանի կիլո եմ դարձել, ինչին ի պատասխան ես գրեցի՝ ձեր տարիքում դեռ չեն անցել այդ թվերը, դուք դրանք դեռ չգիտեք: Պետք է ունենալ հումոր, որպեսզի պատասխանես դրանց, այսպես ասած՝ մարդուն ցույց տաս իր տեղը»,-իր հարցազրույցներից մեկում պատմել է Մաշան:
Վերջինիս խոսքով՝ ինքը պատրաստ է իր գիրության թեմայով հումորներ անել, որոնք չափի մեջ են, սակայն երբեք չի կարող լռել, երբ արդեն վիրավորում են իրեն որպես անհատ:
Սակայն օրերս Մաշան ինստագրամյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ակնհայտ երևում է, որ հաղորդավարուհին նիհարել է:
Հավելենք նաև, որ տարիներ առաջ Մաշան ամեն ինչ թողել է Մոսկվայում ու եկել Հայաստան:
Նա միայնակ է մեծացնում իր որդուն, ով, ի դեպ, 10 տարեկան է: Հաղորդավարուհու խոսքով՝ երբ իր տղան լույս աշխարհ է եկել, ինքն արդեն հասկացել է, որ նրան միայնակ է մեծացնելու: