Առաջին ժամադրության ժամանակ շատ բան կարելի է իմանալ մարդու մասին. Աննա Հարությունյանի խոստովանությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Առաջին ժամադրության ժամանակ շատ բան կարելի է իմանալ մարդու մասին. Աննա Հարությունյանի խոստովանությունը




Դերասանուհի Աննա Հարությունյանն այն հայտնիներից է, ով ժամանակ առ ժամանակ խորհրդավոր գրառումներ է անում սոցցանցի իր էջերում: Այս անգամ դերասանուհին ինստագրամյան իր էջի սթորի հատվածում գրառում է հրապարակել, որոնց մեջ առանձնացրելէ հետևյալ միտքը.



«Առաջին ժամադրության ժամանակ շատ բան կարելի է իմանալ մարդու բնավորության մասին՝ դատելով նրանից, թե ինչպես է նաբ վերաբերվում մատուցողին կամ մատուցողուհուն»:

 
 Նշենք, որ Աննան հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներից է ում անձնական կյանքը մշտապես քննարկումների կենտրոնում է: Արդեն երկար ժամանակ է, որ խոսակցություններ են պտտվում, որ դերասանուհին սիրավեպ ունի դերասան Միքայել Պողոսյանի հետ:

«Եթե ինձ տեսնում են մեկի հետ, դա չի նշանակում, որ այդ մեկի հետ հարաբերություններ ունեմ։ Մենք գործընկերներ ենք »,- մի առիթով ասել է Միքայել Պողոսյանը: Դերասանուհին նույնպես մշտապես հերքում է այդ լուրերը:

 
 Չնայած դրան՝ նրանց գրեթե միշտ միասին կարելի է տեսնել ֆիմերի պրեմիերաներին ու տարբեր միջոցառումներին: