Իմ գանձը ու իմ սերը. կհուզվեք, երբ լսեք՝ ինչպես է խոսում Դիանա Գրիգորյանը՝ իր մայրիկի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Իմ գանձը ու իմ սերը. կհուզվեք, երբ լսեք՝ ինչպես է խոսում Դիանա Գրիգորյանը՝ իր մայրիկի մասին




Սցենարիստ Դիանա Գրիգորյանն ինստագրամյան իր էջում բավական ակտիվ է վերջին շրջանում, հաճախ է լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում:

 
 Սցենարիստը ժամանակ առ ժամանակ նաև հարց ու պատասխան է կազմակերպել, որի ժամանակ հետևորդներից մեկը անդրադարձել էր նրա մայրիկին՝ նշելով, որ թեև չի ճանաչում տիկին Ալլային, սակայն զգում է, որ նա շատ հոգատար է: Ի պատասխան Դիանան հրապարակել է մոր լուսանկարն ու կից գրել.

 
 «Մայրս, իմ պահապան հրեշտակն է, իմ գանձը ու իմ սերը»:



Հավելենք, որ Դիանան միշտ առանձնահատուկ ջերմությամբ է խոսում մայրիկի մասին, ով օգնել է նրան նաև երեխաների խնամքի հարցում:

Վերջերս նա բավական հուզիչ գրառում էր արել նրա մասին:

 
 «Երբ մայրս կողքիս է, տիեզերական զգացողություն եմ ապրում, երբ տուն մտնելով առնում եմ մորս եփած ճաշի հոտը:

 
 Մամ, ուզում եմ , որ միշտ խստաբարո հայացքով նայես ինձ , իսկ ես փոքր երեխայի պես հակադարձեմ` սրտիս խորքում շատ լավ գիտակցելով , որ ճիշտ ես: Երանի ինձ, որ ունեմ քեզ»,- գրել էր Դիանան:


Հավելենք, որ տիկին Ալլան ակտիվորեն շփվում է դստեր բոլոր գործընկերների հետ, ովքեր մշտապես սոցցանցի իրենց էջերում հրապարակումներ են անում նրա հետ: